-
10.10.2017|
09:17
Հոկտեմբերի 5-ին հանրապետությունում նշվեց ուսուցիչների մասնագիտական տոնը: Հիշենք, որ ՈՒսուցչի օրը նշվում է 1994 թվականից: Այդ օրվա խորհրդի մասին հանրագիտարանում գրված է հետևյալը. «Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՈՒսուցչի օրը խորհրդանշում է կրթության և զարգացման բնագավառում ուսուցչի հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը»:
-
06.10.2017|
15:31
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր են հանձնվել երկու և ավելի երեխա ունեցող 22 ուսանողների։
-
03.10.2017|
08:01
Շիրակի պետական համալսարանում թվացյալ անդորր է: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ, ծանոթանալով իրավիճակին, հայտարարեց, թե բուհի խնդիրները միջանձնային բնույթի են: Ոմանք կարծում են, որ այս խնդիրների հետևում նախկին և ներկա ռեկտորների ներքին հակամարտությունն է:
-
19.09.2017|
14:29
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստան-Սփյուռք համաժողովում մշակութային հարցերով առանձին քննարկման ներկաներին երեկ կոչ է արել` գտնել բարեկամներ, աջակիցներ, որոնք կարող են օգնել, որպեսզի «Գուգլի գրադարանային նախագիծը» լրացվի հայալեզու և հայկական այլ հրատարակությունների մասին ծանուցում հոդվածներով։
-
17.09.2017|
13:56
Girls in Tech Հայաստանը հոկտեմբերի 7-8-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպում է սոցիալական նորարարության Hacking for Humanity (H4H) հեքըթոնը: Վերջինիս նպատակն է կանանց և աղջիկների մասնակցությամբ հասնել մի շարք կարևոր մարտահրավերների տեխնոլոգիական լուծմանը:
-
15.09.2017|
13:18
Յուրաքանչյուր տարի «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը, որն ընթանում է մայրաքաղաքի և խոշոր քաղաքների գրախանութներում, իր գրական ընթերցումներով և զանազան հետաքրքիր միջոցառումներով միավորում է Հայաստանի փոքրիկներին ու պատանիներին` ամրապնդելով նաև գրախանութ–ընթերցող կապը:
-
12.09.2017|
01:30
Դպրոցների օպտիմալացման ծրագիրը դժվար կացության մեջ է դրել Գյումրու շատ մանկավարժների: Հոգսաշատ այս քաղաքում արտագաղթը օր օրի մեծ թափ է հավաքում, իսկ այսպիսի որոշումներն ավելի են սրում իրավիճակը:
-
08.09.2017|
00:47
Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի սաների և նրանց ծնողների համբերության բաժակը վերջնականապես լցվել է: Վերջիններիս փոխանցմամբ` պատճառը կրթական հաստատության տնօրեն Սամվել Աղաջանյանի պահվածքն է. նրա անհանդուրժող, կոպիտ վարվեցողությունը ոչ միայն վանում է աշակերտներին, այլև մեծացնում է հիասթափությունը վարժարանի հանդեպ:
-
04.09.2017|
12:34
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար: Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։
-
01.09.2017|
15:43
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի («ՃՇՀԱՀ») Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է, որի հիմքում իրականացվող կրթության որակի անընդմեջ բարձրացման քաղաքականությունն է։